Tert.am-ը գրում է.

ԱԺ ճեպազրույցների ժամին «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերվում նրան, որ ՀՀԿ-ն, հնարավոր է, Վանաձորում դառնա ընդդիմություն՝ պատասխանեց, որ «հիմա բոլոր խաղաքարտերն ընդդիմադիր դաշտի ձեռքում են»:

Նշենք, որ «Հայկական վերածնունդ» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները երեկ հայտարարությամբ են հանդես եկել, որ Վանաձորի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետի թեկնածուի պաշտոնում սատարելու են «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Քրիստ Մարուքյանին:

«Դրական եմ համարում, որ առաջին անգամ իշխանափոխություն է կատարվում, թեկուզ հանրապետության երրորդ քաղաքում: Ուրախ եմ, որ համաձայնության մասին է խոսվում, բայց ես դառը փորձ ունենալով՝ չէի շտապի»,-ընդգծեց Ռուստամյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել