«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումների պատշաճ մակարդակով կազմակերպման և անցկացման նպատակով  ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ ճանապարհահատվածներում.

Ժամը 07:00 – 23:00 սահմանափակվելու է երթևեկությունը Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների փողոցից Էրեբունի հրապարակը ներառող հատվածում:
Ժամը 11:00 - 14:00 դադարեցվելու է երթևեկությունը Արգիշտիի փողոցում:
Ժամը 13:00 - 23:00 դադարեցվելու է երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածում:

Երևանի քաղաքապետարանից նաև հայտնում են. «Հաշվի առնելով նշված սահամանափակումները՝ հասարակական տրանսպորտի աշխատանքը նշված ժամանակահատվածներում կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով։ Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել