«Ռոմա»-ի կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանը նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Այն մինչև 2020 թվականը ժամկետ ունի: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հռոմեական ակումբի հետ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականը: Նաինգոլանը դարձել է Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը:
Հիշեցնենք՝ ֆուտբոլիստը «Կալյարի»-ից հռոմեական ակումբ է տեղափոխվել 2014 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 10 հանդիպում է անցկացրել «Ռոմա»-ի կազմում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել