Պետության կողմից մատուցվող ծառայություններն ունեն բարելավման կարիք: Շատերը լսած կլինեն, թե ինչպես են մարդիկ դժգոհում անձնագրային սեղանից, կադաստրից և մի շարք այլ պետական ծառայություններից:
Կատարված ուսումնասիրություններից հետո կառավարությունը որոշում է կայացրել դարձնել ծառայությունների ոլորտը գերակա և օրենսդրական կարգավորումների թիրախ հանդիսացող ճյուղ:
Առաջնային փոփոխությունները պետք է կապված լինեն թե՛ ժամանակի, թե՛ որակի հետ: Ոչ պակաս կարևոր է նաև պետության պատրաստակամությունը մասնավորի հետ համագործակցելու հարցում:
Ծառայությունների վերաբերյալ տեղեկության ամփոփումից հետո գործադիր մարմնին ներկայացվելու են առաջարկներ, որտեղ, որպես այլընտրանքային լուծում, կարող է լինել մասնավորի հետ համագործակցությունը: Այս դեպքում, եթե պետության կողմից մատուցվող որևէ ծառայություն մասնավոր ընկերությունը կարող է իրականացնել ավելի որակով և արդյունավետ, ապա պետությունը պատրաստ է համագործակցելու և տրամադրելու համապատասխան լիազորություններ: