Tert.am-ը գրում է.

Սիրիական Հալեպ քաղաքի Արիան թաղամասի բնակիչները մոտ 1,5 տոննա սննդամթերք են ստացել: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաշտեցման ռուսական կենտրոնին:

«Հալեպ քաղաքի Արիան թաղամասի բնակիչներին փոխանցվել է մոտ 1,5 տոննա սննդամթերք՝ շաքար, ալյուր, բրինձ, թեյ և պահածոներ»,- ասված է հաղորդագրությունում:

 

Հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնը նաև հավելել է, որ խաղաղ բնակիչների համար, որոնք հեռանում են անօրինական զինված խմբավորումների հսկողության տակ գտնվող թաղամասերից, շարունակում են աշխատել տաք սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների տրամադրման կետերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել