Թուրքական Birgün թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է 10 մարդ, որոնց տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։

Ընդգծվում է, որ նրանք չեն գտնվում ծանր վիճակում։ Պայթյունը գրանցվել է ժամը 15:45-ին, ոստիկանատներից մեկի մոտ։ Պայթել է այնտեղ թողնված մոտոցիկլետը։ Պայթյունից տուժել են շրջակա շենքերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել