Լևոն Արոնյանը 2006 թվականին Իվան Սոկոլովին հաղթեց ընդամենը 19 քայլով: Բայց հաղթանակի բերկրանքը քայլերի քանակը չէր, այլ այն, որ Սոկոլովը հեղինակել է շախմատային մենագրություն՝ նվիրված նիմզո-հնդկական սկզբնախաղին: Արոնյանը նրան բառացի ջախջախեց հենց այդ սկզբնախաղում :ՃՃՃ
Իսկ երեկ Սերգեկ Մովսիսյանը խաղում էր Վասիլոս Կոտրոնիասի հետ: Ինչպես գուշակեցիք Կոտրոնիասը նույնպես գիրք գրող շախմատիստ է և հեղինակել է «հաղթել կողային սկզբնախաղերը» գիրքը, որի նկարագրությունն է «Հեղինակը բացատրում է, թե ինչպես արձագանքել և հաղթել սպիտակների տարատեսակ կողային սկզբնախաղերը: Կոտրոնիասի խաղացանկը հիմնված է հուսալի և անզիջում սևերի խաղի վրա, որը ձգտում է չեզոքացնել սպիտակների նախաձեռնությունը, սակայն ի վիճակի է ստեղծել այնպիսի անհավասարակշիռ խաղ, որը բավարար է սևերին հաղթանակին ուղղված պայքարի համար»:
Կոտրոնիասի դեմ մեր Մովսիսյանը խաղաց կողային սկզբնախաղով՝ Անգլիական սզկբնախաղ d4 շարունակությամբ, և 36-րդ քայլում գրանցեծ հաղթանակ:
Այ սենց ենք վայելում հաղթանակները, հակառակորդին հաղթում ենք հենց այնտեղ, որտեղ իրենց անպարտելի են համարում, ու հպարտանում են :ՃՃՃ
Մեր շախմատիստները «կայֆավատ» են լինում, մաղթում եմ մեր ընտրապայքարողներին այ սենց «կայֆավատներ»: :)
Սոկոլովի հպարտությունը՝
http://slavchess.com/
Ու պարտությունը՝
http://www.chessgames.com/
Կոտրոնիասի հպարտությունը՝
http://www.amazon.com/
Ու պարտությունը՝
http://www.chessgames.com/