168.am-ը գրում է.
«Երբ մենք մինչմրցաշրջանային հանդիպում էինք անցկացնում «Բարսելոնայի» հետ, ես հասկանում էի, որ տղաներից շատերը կփորձեն ձեռք բերել կատալոնացիների վերնաշապիկները: Ես նույնիսկ չէի պատրաստվում մրցել նրանց հետ:
Բայց ընդմիջման ժամանակ ինձ մոտեցավ Սուարեսը և հարցրեց, թե կարո՞ղ է արդյոք նա ձեռք բերել իմ վերնաշապիկը»,- Վարդիի խոսքերն է մեջբերում The Times-ը:
Այդ հանդիպումն ավարտվել է կատալոնացիների հաղթանակով՝ 4:2: Պրեմիեր լիգայի 2016-17թթ. մրցաշրջանում 29-ամյա Վարդին խփել է 2 գնդակ և կատարել է մեկ գոլային փոխանցում:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/10/06/697592.html#.V_atd8jpG-A.facebook
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել