Ես առավելապես աշխատում եմ քիչ դիտել հայկական հեռուստաալիքներ, բայց թեկուզ մի քանի վայրկյան այդ անորակությունը չպետք է ներխուժի շատերիս տուն: Սկսեմ լուրերից, որ գրեթե ամբողջությամբ բլեֆ են: Ողջ օրը կեղծ նորություններ են հայտնում: Դե սերիալների ու գովազդների մասին ընդհանրապես խոսք չկա: Ինձ համար այնքան զզվելի են, որ շատ չեմ ցանկանում անդրադառնալ: Ուղղակի այդ նույն երկար անիմաստ սյուժեները, որոնց մեջ կրակ չկա, միայն լացուկոծ, հիվանդանոց, քաղցկեղով հիվանդներ ու նմանատիպ բաներ: Եվ այդ ամենը մարդիկ պատահաբար տեսնելով կարող են հոգեկան տրավմա ստանալ: Գրեթե բոլոր ալիքներով հայաֆիկացված թուրքական կամ լացակումած երգեր են պրոպագանդում: Եվ այդ շատ երգիչներ ու դերասաններ կոչվածները, որոնք փողով կամ մեջքով առաջ են գնում, ու իրենց մասին շատ մեծ կարծիքի են լինում, փորձում են թունավորել ազգին իրենց անորակությամբ: Ես չգիտեմ, թե այդ ալիքների տնօրենները ինչ են մտածում ու ինչ իրավունքով են մարդկանց ճաշակը փչացնում: Պումպուլիկների հավաքածու:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/510354929002915
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել