Lurer.com-ը գրում է.

WBA/WBO վարկածներով աշխահի չեմպիոն Թայսոն Ֆյուրին երկրորդ դոպինգ թեստն է հանձնել, և կրկին կոկաինի օգտագործման դրական արդյունք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ նախորդ դոպինգ թեստը կրկին դրական էր եղել: Օրեր առաջ բրիտանացին հայտարարեց կարիերան ավարտելու մասին, իսկ հայտարարությունից ժամեր անց հերքեց այն` նշելով, որ դա կատակ էր:

Չորեքշաբթի օրը Rollingstone-ին տված հարցազրույցում բռնցքամարտիկը ասել էր, որ դեպրեսիայի պատճառով շատ կոկաին է օգտագործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել