Panorama.am-ը գրում է.

Աշխարհում շուրջ 385 մլն երեխաներ հարկադրված են ապրել ծայրահեղ աղքատության պայմաններում: Ռուսական «ՏԱՍՍ»գործակալությունը գրում է, որ այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) և Համաշխարհային բանկի կողմից պատրաստված զեկույցում։

89 երկրների վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքում եզրակացություն է արվել, որ երեխաները մեծահասակներից երկու անգամ ավելի հաճախ են հայտնվում աղքատության մեջ: 2013 թվականի դրությամբ զարգացող պետություններում անչափահասների 19,5 տոկոսը հարկադրված էր գոյատևել օրական 1,9 դոլարին հավասար կամ դրանից քիչ գումարով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել