Lurer.com-ը գրում է.
Աֆղանստանի հյուսիսի Կունդուզ քաղաքը գործնականում ամբողջությամբ գտնվում է «Թալիբան» արմատական խմբավորման հսկողության ներքո: Այդ մասին հոկտեմբերի 5-ին հայտնել է Tolo հեռուստաալիքը:
«Կունդուզ քաղաքի բոլոր մասերը, բացառությամբ նահանգապետականի, Անվտանգության ազգային դիրեկտորատի գրասենյակի եւ կառավարական մի շարք շենքերի, «Թալիբան»-ի հսկողության տակ են»,-ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում:
Այլ հաղորդումներում նշվում է, որ կառավարական զորքերի եւ «Թալիբան»-ի զինյալների միջեւ բախումները շարունակվում են, ընդ որում՝ անվտանգության աֆղանական ուժերի գործողություններում փոխհամաձայնության բացակայություն է նկատմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=235423&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



