862695Զինված ահաբեկչական խմբավորումները հոկտեմբերի 5-ին կեսօրից հետո շարունակել են իրենց բարբարոսական գործողությունները` հրթիռակոծելով Հալեպի Նոր Գյուղ, Մոկամպո և Մուհաֆազա շրջանների խաղաղ բնակչությանը:

Հալեպի «Գանձասար» պարբերականի փոխանցմամբ՝ Նոր Գյուղի հրթիռակոծման հետևանքով զոհվել են երկու հայեր` Գասպար Շաթոյանը (1986 թվականի ծնունդ) և Մովսես Մովսեսյանը (1987 թվականի ծնունդ):

Վիրավորվել է Վարուժան Տոնապետյանը, ում վիճակը կայուն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել