Գրեթե բոլորն էլ գիտեն, որ լեզուն ունի հիվանդությունները ի հայտ բերելու ունակություն։ Ավելի կոնկրետ՝ լեզվի գույնը կարող է մատնացույց անել որոշ հիվանդությունների և նույնիսկ քաղցկեղի առկայությունը։

Այդ իսկ պատճառով հարկավոր է լավ իմանալ, թե ինչպես տարբերել լեզվի առողջ և անառողջ գույները և ցանկացած փոփոխության դեպքում դիմել բժշկի։

Լեզվի գույնի փոփոխությունը շատ հաճախ վիտամինների պակասից է լինում, սակայն դա կարող է նաև շատ ավելի լուրջ հիվանդությունների հետևանք լինել։

Ահա, թե ինչ են նշանակում լեզվի տարբեր գույները․ 

Սպիտակ լեզու

Լեզվի սպիտակությունը կարող է մատնացույց անել մի շարք հիվանդություններ, սակայն առավել հաճախ դա նշանակում է, որ իմունային համակարգը չափազանց թույլ է։ Սպիտակությունը կարող է կապված լինել նաև ուժեղ հակաբիոտիկների ընդունման հետ։

Բացի այդ՝ սա կարող է լեյկոպլակիայի նշան լինել։ Ուշադիր եղեք, քանի որ լեյկոպլակիան շատ հաճախ քաղցկեղի հետևանք է դառնում։

Դեղին լեզու

Դեղին լեզուն հիմնականում մանրէների կուտակման հետևանք է։ Լեզուն կարող է դեղնել նաև ծխելու, ջրազրկվածության և բերանով շնչելու հետևանքով։

Լեզվի դեղնությունից ազատվելու համար հարկավոր է շատ ջուր խմել և է՛լ ավելի ուշադիր հետևել բերանի մաքրությանը։

Սև լեզու

Մանրէների և բորբոսի չափազանց մեծ կուտակումը շատ հաճախ հանգեցնում են լեզվի սևացման։ Բացի այդ՝ բերանի խոռոչի վատ խնամքը և չմաքրելը նույնպես խթանում են լեզվի սևանալու գործընթացին։

Չնայած որ այս ամենն իրենից մեծ վտանգ չի ներկայացնում, սև լեզուն չափազանց տգեղ և հակահիգիենիկ տպավորություն է թողնում։

Շատ սուրճ խմելը և ջրազրկվածությունը նույնպես կարող են լեզվի սևացման պատճառ դառնալ, սակայն եթե այս ախտանշանները չեն անցնում 10 օրվա ընթացքում, ապա պետք է անհապաղ դիմել բժշկի։

Բացի գունային փոփոխություններից՝ լեզուն կարող է նաև ցավել։ Կարող են նաև ծակոցներ լինել։ Այս ախտանիշները ավելի լուրջ վտանգ կարող են ներկայացնել։ Ահա դրանց հնարավոր պատճառները․

  • Դիաբետ և անեմիա
  • Հաճախ սթրեսային իրավիճակներում լինելը
  • Ծխելը
  • Եթե Դուք ծխում եք և պարբերաբար ալկոհոլ եք օգտագործում, ապա ամենայն հավանականությամբ Ձեզ մոտ լեզվի քաղցկեղ է։ Ցավերի դեպքում անհապաղ դիմեք բժշկի։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել