Հարգելի՛ պարոն Գասպարյան
Ողջ քաղաքակիրթ աշխարհում վաղուց արդեն արգելված է ավտոմեքենաների և այլ փոխադրամիջոցների ձայնային ազդանշանները քաղաքներում: 21-րդ դարում, երբ կյանքն այնպիսին է, որ սթրեսների պակաս չկա, մեր շատ «տաղանդաշատ» վարորդներ առանց ավտոմեքենայի ձայնային ազդանշանի չեն կարողանում երթևեկել, ինչը հունից հանում է առանց այն էլ նյարդայնացած հասարակությանը: Խնդրում եմ Ձեզ հնարավորինս արագ լուծում տալ այս հարցին: Կարծում եմ, որ ձայնային ազդանշանի համար տուգանքը պետք է սահմանվի շատ բարձր՝ օրինակ 500000 դրամ, որպեսզի ոչ մի կենդանու մտքով չանցնի այլևս «ՍԻԳՆԱԼ» տալ:
Կանխավ շնորհակալ եմ:
Հարգանքով, ՀՀ շարքային քաղաքացի, Երևանի բնակիչ
Կարեն Քոչարյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kocharyankaren/posts/1282131121829449
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել