Վերածնված Հորինած Երկիր Ընդդիմությունը

Քիչ առաջ խոսեցի Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանի հետ, ով երեկ դաժան ծեծի է ենթարկվել Օրինաց երկիր - Հայկական վերածնունդ կուսակցության Վանաձորի ավագանու արդեն անդամ դարձած, քաղաքում հայտնի կրիմինալ ոմն Փելեշյանի կողմից:
Փելեշյանն իր նախընտրական բանդայի 15 ներկայուցիչների ուղեկցությամբ եկել է եկեղեցի, խաչակնքվել է և Ռաֆայել Գրիգորյանին ասել, որ իր բոլոր ուղեկիցները հավատացյալ մարդիկ են, ու առաջարկել է Գրիգորյանի սենյակում առանձնանալ ու զրուցել: Սենյակ մտնելուց հետո, առանց որևէ բացատրության, սկսել է դաժանորեն ծեծել 66-ամյա մարդուն՝ խփելով միայն դեմքին: Ռաֆայել Գրիգորյանի աղջկա և փեսայի միջամտությունից հետո, որոնք, մի կերպ հրելով Փելեշյանի՝ մուտքը հսկող կողմնակիցներին, մի կերպ կարողացել են մտնել սենյակ, ծեծը դադարել է: Ծեծը ուղեկցվել է ամենակոպիտ հայհոյանքներով և սպանելու սպառնալիքներով:

Պատճառը

Մեկ օր առաջ, երբ լռության օր էր հայտարարված, Օրինաց երկրի թեկնածուի համախոհները մտել են եկեղեցի, որտեղ մարդիկ պաշտամունքի էին հավաքվել, և ցանկացել են բաժանել այդ կուսակցության գովազդային օրացուցները: Ռաֆայել Գրիգորյանը թույլ չի տվել դա անել՝ ասելով, որ դա արգելված է օրենքով, քանի որ ընտրություններից մեկ օր առաջ լռության օր է հայտարարված: Օրինաց երկիր և վերածնունդ խոստացող կազմակերպության անդամները դրանից վիրավորվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել