Մի քանի անգամ անդրադարձել եմ սուտի հայրենասերներին ու ուռա պատրիոտներին, բայց այսօր ուզում եմ շատ կարճ խոսել մի երևույթի մասին, որ գնա;ով տարաածվում է հատկապես համացանցում, հատկապես հայատառ գրողների քանակի ավելանալուց հետո։ Խոսքս այն տախտակամած դեմքերի մասին է հատկապես, ովքեր շատ են սիրում «հայեցի», «հայապաշտ», «հայաեսիմինչզիբիլ» ֆորմատի բառեր։ Մյուս բնութագրող կողմը ասածս խմնբի խիիիիստ գրական են փորձում խոսալ, էն աստիճանի գրական, որ ոմանք արդեն մանրից գրաբարին են անցնում…
Անցնում են լավ են անում, կասեի ես, եթե չլիներ էն աննորմալ կլիշեավորումը ու կարծրատիպային մտածելակերպը, որոնք դրսևորում են սույները։ Ինչա՞ նշանակում հայեցի, ես հայեցի չեմ, ոչ էլ հայոտ եմ, ոչ էլ հայահոտ ու այլ նման կարգի ախմախ բառեր, ես հայ եմ, տղամարդ եմ, թասիբով եմ, էլ ինչ կարիք կա տարբեր տերմիններ հորինել «հայ» նախդիրով… էլ ինչ եք ձեզուձեզ ախմախ հաճույքաճխտիկային բառեր հորինում ու դեռ մի բան էլ ռասկռուտկա անում։
Խոսացեք մարդավարի, եթե անգամ դա գրական է, մի դարձրեք դա ֆետիշ։ Ի՞նչ մի ընկել եք զիզիբիզների հետևիցց ու վհուկների որս հայտարարել ոչ «հայեցիների» հանդեպ։
Ի դեպ, մի հետաաքրքիր բան եմ նկատել. սովորաբաար ամենա «հայեցի» ու ա լյա մաքուր հայերենիստներն, որպես կանոն պարզապես գեղցի դեմքեր են, ովքեր փորձում են այդ կերպ կոմպենսացնել իրենց թերարժեքության կոմպլեքսը…