Դուք կուլ չեք տալիս լեզուն

Տարածված կարծիք կա, որ էպիլեպսիկ ցնցման ժամանակ հնարավոր է կուլ տալ սեփական լեզուն և խեղդվել: Բայց դա այդպես չէ: Փորձեք հենց հիմա կուլ տալ Ձեր լեզուն: Ստացվե՞ց: Իհարկե ոչ: Նման կերպ էլ էպիլեպսիկները դա անել չեն կարողանում: Իսկ թուլանալ և փակել շնչուղիները լեզուն կարող է: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ցնցման ժամանակ մարդուն շրջել և պառկեցնել կողերի վրա լեզվի թուլացումից և հետ գնալուց խուսափելու համար:

 

Ցավ

Էպիլեպսիկ ցնցման ժամանակ մարդը ոչ մի ցավ չի զգում: Սա կարևոր է իմանալ հատկապես առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ: Էպիլեպսիան ցավ չի առաջացնում, այլ ուղղակի թեթև մկանային սպազմ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ չէ ինչ-որ կերպ փորձել կանխել ցնցումը: Հարկավոր է ուղղակի գլխի տակ որևէ փափուկ բան դնել:

 

Գենետիկա

Յուրաքանչյուր մարդու մոտ կա էպիլեպսիայի դեմ հակահակում. որոշների մոտ դա մեծ է, իսկ մնացածի մոտ՝ փոքր: Ինչքան մեծ է հակահակման մակարդակը, այնքան քիչ է հավանականությունը, որ կհիվանդանաք էպիլեպսիայով: Չնայած էպիլեպսիայի արհեստական առաջացում կարող է լինել ալկոհոլի և թմրանյութերի չարաշահման, սթրեսային իրավիճակների պատճառով: Սակայն, միևնույն է, կարևորագույն դերը գենետիկայինն է: 20-րդ դարի սկզբում ԱՄՆ-ի մի քանի նահանգներում հատուկ օրենքներ ընդունվեցին, ըստ որոնց՝ էպիլեպսիկներին արգելվում էր ամուսնանալ և երեխաներ ունենալ:

 

Լույսի նկատմամբ զգայունություն

Երբևէ նկատե՞լ եք ֆիլմերից կամ հեռուստահաղորդումներից առաջ նշվող հետևյալ գրությունը. «Զգուշացե՛ք, լույսի պայծառությունը բարձր է»: Բանն այն է, որ 20 էպիլեպսիկներից 1-ը չափազանց զգայուն է վառ լույսի նկատմամբ: Լույսի փոփոխությունը նրա մոտ կարող է ցնցման պատճառ դառնալ: Այդ իսկ պատճառով էպիլեպսիկներից շատերին խորհուրդ չի տրվում կինո, ակումբներ և նմանատիպ «լուսավոր» վայրեր հաճախել:

 

Դեղորայք

Ընդամենը երկու դեղամիջոցներ գոյություն ունեն, որոնք կարողանում են ազդել մարդու էպիլեպսիկ կարգավիճակի վրա: Դրանք են դիստատը և դիազեպամը: Դրանք իրենցից ներկայացնում են գելային զանգվածներ՝ լցված պլաստիկ ապլիկատորների մեջ: Բացարձակապես խորհուրդ չի տրվում օգտագործել որևէ դեղամիջոց՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել