Աշխարհի ամենածեր գորիլան՝ 59-ամյա Կոլոն, նորից նախատատ է դարձել, հայտնում է People-ը:

Գորիլայի ծոռը ծնվել է ԱՄՆ-ի Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքի կենդանաբանական այգում: Փոքրիկ արուի ծնողներն են Մաքոմբո II-ը (Կոլոյի որդին) և Թաբիբուն: Գորիլային անվանել են Ջեյ Ջեյ (JJ):

Կենդանաբանական այգու աշխատակիցները հայտնել են, որ դա կենդանաբանական այգու տարածքում ծնված 32-րդ գորիլան է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել