Այս հնարքը կօգնի մեկ րոպեում չորացնել եղունգի լաքըLife.panorama.am-ը գրում է.

Խնամված ձեռքեր ունենալու հարցում մեծ է հարդարված եղունգների դերը: Ուստի, կանայք մեծ ուշադրություն են հատկացնում իրենց եղունգների խնամքին: Երբեմն, սակայն, կանայք չեն կարողանում բավականաչափ ժամանակ տրամադրել հաճախակի գեղեցկության սրահ այցելելուն, ուստի՝ ստիպված են սեփական հմտությունները գործի դնել:

Տնային պայմաններում եղունգները հարդարելու ժամանակ կարևոր է տիրապետել մատնահարդարման մի քանի կարևոր հնարքների, որոնց շնորհիվ կկարողանաք ինքնուրույն պրոֆեսիոնալ մատնահարդարում անել:

Եթե ցանկանում եք ժամանակ խնայել մատնահարդարման ընթացքում, ապա եղունգի լաք քսելուց հետո չորացրեք ձեր մատները վարսահարդարիչով՝ օգտագործելով այն սառը ռեժիմով: Սառն օդը կօգնի եղունգի լաքն արագ չորացնելու հարցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել