Երբեմն կարելի է հանդիպել տարօրինակ նմանությունների, և դրանք երբեմն լինում են հայտնի մարդկանց միջև։ Թվում է, թե Հայաստանի պես փոքրիկ երկրում դժվար թե շատ նմանություններ գտնվեն, բայց արի ու տես, որ դա այդպես չէ։ Պարզապես մենք ենք, որ միանգամից չենք նկատում այդ նմանությունները, մինչև իրար կողքի չդիտարկենք նմանակներին։ Եվ այսպես, հայտնի հայերի և նրանց ոչ պակաս հայտնի նմանակների նոր խմբաքանակը հանձնում ենք Ձեր դատին։
Ինձ համար անակնկալ էր պարզել, թե ինչ հայտնի նմանակներ ունեն հայրենական արտադրության մի շարք գեներալներ։
Օրինակ՝ երբևիցե նկատե՞լ էիք, որ ՊԲ հրամանատար Լյովա Մնացականյանը հոլիվուդյան հայտնի դերասան Վին Դիզելի ջևիկ ախպերը ոնց որ լինի։ Մնում է հուսալ, որ Մնացականյանի նմանությունները մեքենաներ գողացող ու աշխարհը պարբերաբար փրկող Դիզելի կերպարների հետ միայն արտաքինով էլ սահմանափակվում է։
Մեկ այլ անվանի գեներալ էլ ունենք՝ անվանի նմանակով։ Համաձայնեք, որ Բալասանյանի ու Բանդերասի նմանությունը միայն ազգանվան առաջին տառերով չի սահմանափակվում։
Մեր սիրելի գենշտաբի արդեն նախկին պետ, իսկ այժմ ԱԽՔ Յուրի Խաչատուրովն էլ նմանակ ունի։ Այլ հարց է, որ նմանակն այդքան հայտնի չէ։ Փոխարենը՝ հայելային նմանություն։
Գիտեմ, որ 4 գեներալ մեկ նյութում կարող է չափազանց թվալ, ու հավանաբար ինձ ՊՆ-ում կուզենան կապել հրանոթի փողին ու կրակել, բայց, ներողություն, պարզապես չէի կարող չակնարկել ևս մի նմանության մասին։ Ընդ որում՝ մի տեսակ վստահություն ունեմ, որ Բաղմանյանը միայն արտաքնային նմանություն չէ, որ ունի Ուրուկհայ օրկերի գեներալի հետ։ Կարծում եմ՝ եթե Բաղմանյանը Թոլքիենի աշխարհում ապրեր, անկասկած, զինվորական բարձր պաշտոն կունենար օրկերի բանակում։
Լավ, զինվորականներին մի կողմ թողնենք, առավել ևս, որ քաղաքացիական կյանքով ապրող հայտնիներն էլ ունեն իրենց խիստ հաջող նմանակները։
Այ, օրինակ Սամվել Բալասանյանը, ով հերթական անգամ հաղթեց Գյումրիի ընտրություններում։ Կարծում եմ, որ համաձայն կլինեք, որ Բալասանյանը նման է Բեթհովենին․․․ Չէ, չէ, կոմպոզիտորին չէ, այլ հայտնի ֆիլմաշարքի սենբերնար ցեղատեսակի շանը։
Մեկ այլ քաղաքական գործիչ ունենք՝ Կարինե Աճեմյանը։ Թող ինձ ներեն տիկին Աճեմյանը, ՀՀԿ-ն ու Գարեգին Նժդեհի ուսմունքի այլ դավանողները, բայց ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ Կարինեն աննկարագրելի նման է համացանցի ամենատարածված մեմերից մեկը դարձած այս աղվեսին։
Դե իսկ Հռիփսիմե Հակոբյանն էլ հիշեցնում է դիսնեյյան «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմի գլխավոր հերոսին․․․ Ցավոք, ոչ գեղեցկուհուն․․․
Ու վերջում․ կներեք, բայց մինչև հիմա չեմ կարողանում չծիծաղել այլմոլորակայինի ու Դավիթ Լոքյանի նմանության վրա։ Մեթոդական հուշում․ Լոքյանը ձախ կողմինն է։