Կրեատիվ ու անչափ հետաքրքիր հնարք՝ հին ու ձանձրալի վերնաշապիկներին թարմ շունչ հաղորդելու համար: Վերնաշապիկների օձիքները կատվի սիլուետի վերածելու թրենդն այնպես է տարածում ստանում, որ թվում է՝ շուտով տղամարդիկ խանութներում այլևս վերնաշապիկ չեն գտնի:
Այս տարօրինակ, բայց հետաքրքիր լուծումը հատկապես գրավել է դեռահաս աղջիկներին, ովքեր դպրոց են հաճախում պարտադիր սպիտակ վերնաշապիկով: Եվ ահա, օձիքի նման լուծումը նրանց առօրյա ձանձրալի հանդերձանքի մեջ թարմություն ու թեթևություն մտցրեց:
Օֆիսային դրես-կոդ նախընտրող հասուն կանայք էլ ետ չեն մնում, և, կարծես, վզին փաթաթված փիսիկն անտարբեր չի թողնում ոչ մեկին:
Այնպես որ, եթե ասեղնագործելու հետ սեր ունեք, ուրեմն՝ ինքներդ էլ կարող եք ստանալ նման թրենդային օձիքներ և դառնալ ձեր շրջապատում նորաձև ու տարբերվող:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել