Life.panorama.am-ը գրում է.

Փարիզում նախօրեին Քիմ Քարդաշյանի բնակարան 5 դիմակավորված անձանց մուտք գործելու և 10մլն-ից ավել զարդեր գողանալու հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ գալիս։
Ինչպես գրում է Daily Mail-ը, այն ժամանակ, երբ գողերը մտել են Քիմի երկու հարկ ունեցող բնակարան, Քիմը եղել է անկողնում գիշերանոցով։Քիմը վախեցել է, որ իրեն կարող են բռնաբարել։ Քիմը լսել է ձայներ, սակայն չի հասցրել հեռախոսը վերցնել և օգնություն կանչել։ Քիմին հարձակում իրականացնողները կապել են և փակել լոգասենյակում։
Այդ ընթացքում Քիմի ընկերը՝ Սիմոն Հարուշը, հասցրել է առաջին հարկում իր սենյակից վերցնել իր հեռախոսը, փակվել լոգասենյակում և զանգել Քիմի թիկնապահ Պասկալ Դյուվիեին, ով այդ ժամանակ Քուրթնիի և Քլոեի հետ գտնվել է գիշերային ակումբում։
Քիմը խնդրել է իրեն չսպանել, ասելով, որ 2 երեխաներ ունի։ Քիմը ոստիկաններին ասել է, որ չի հասկացել, թե ինչ են ֆրանսերեն խոսում հաձակվողները, միայն հասկացել է, որ ասել են «մատանին»՝ նկատի ունենալով իր նշանադրության 20 կարատ Lorraine Schwartz մատանին, որը նրան նվիրել էր Քանյեն։ Մատանին միայն արժե 4,5մլն դոլար։ Գողացել են նաև այլ զարդեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 11մլն-ից ավել։
Գողերը բնակարանից հեռացել են վարձած հեծանիվներով՝ մինչ Քիմի թիկնապահը վերադարձել է։
Քիմը նախօրեին վերադարձել է ԱՄՆ։
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2016/10/04/kim/529932
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել