Կենդանիների համաշխարհային օրը (World Animal Day) կամ Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը, որն ամբողջ աշխարհում նշվում է հոկտեմբերի 4-ին, հիմնադրվել է Ֆլորենցիայում 1931 թվականին բնության պաշտպանության շարժման կողմնակիցների Միջազգային համագումարում և կոչված է մարդկության ուշադրությունը հրավիրելու մոլորակի մնացած բնակիչների վրա, հայտնում է calend.ru-ն:
Հոկտեմբերի 4-ը ընտրվել է այն պատճառով, որ այն հայտնի է որպես կաթոլիկական սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու հիշատակի օր (Feast Day of St Francis of Assisi, 1181/1182 — 1226), որը համարվում է կենդանիների հովանավոր:
Աշխարհի շատ երկրներում կենդանիների պաշտպանության կազմակերպությունները կազմակերպում են տարբեր միջոցառումներ և ակցիաներ` նվիրված այդ օրվան:
Վերջին տարիներին Կենդանիների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվում աշխարհի ավելի քան 60 երկրում:



