«Անցած շաբաթ Սիրիայում տեղի ունեցած ռազմական սրացումների ժամանակ հայ զոհերի թիվը հասել Է 10-ի։ Իսկ ընդհանուր առմամբ, հստակ վիճակագրություն չկա, թե սիրիական հակամարտության ընթացքում քանի հայ Է զոհվել։ Արաբագետ Հայկ Քոչարյանը վստահ նշել Է, որ նրանց թիվը մի քանի հազարի Է հասնում։ Արաբագետը ընդգծում Է, որ շատ հայեր դուրս չեն գալիս Սիրիայից, քանի որ կարծում են, թե Սիրիան Է իրենց տունը, պետք Է մնան ու պայքարեն հանուն իրենց երկրի, մի հատված Էլ հնարավորություն չունի դուրս գալու. «Այն գործողությունները, որոնք արվում են հայկական կառավարության կողմից՝ ուղղված սիրիահայերի խնդիրներին, արվում Է անհամակարգված, արդյունքում խոստացվել Է հումանիտար օգնություն ուղարկել Հալեպ, բայց հարց Է առաջանում, թե այդ օգնությունն ո՞ւմ Է ուղղված և կօգտագործվի՝ արդյունավետ»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել