Mixpanel վերլուծական ընկերությունը հաշվել է Apple սարքերի քանակը, որոնք կարողացել են նորացնել օպերացիոն համակարգը iOS 10-ով` ներկայացված մոտ երկու շաբաթ առաջ: Ինչպես պարզվել է, այն տեղադրված է արդեն բոլոր iPhone-ների և iPad-ների 48.16%-ում:
Այդպիսով iOS 10-ը այսօրվա դրությամբ դարձել է օպերացիոն համակարգի ամենահանրահայտ տարբերակը: Անցած տարվա iOS 9-ով աշխատում է դեռևս 47.79% սարք, իսկ մնացած 4.06%-ը օգտագործում է ավելի հին տարբերակներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել