Minval.az-ի փոխանցմամբ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում այսօր սկսվել են հրամանատարա-շտաբային զորավարժություններ՝ համաձայն Ադրբեջանի նախագահ, զինված ուժերի գերագույն հրամանատար Իլհամ Ալիևի հաստատած պլանի:
Զորավարժություններում ներգրավված են Առանձին համազորային բանակի ենթակայության տակ գտնվող զորամասերը: Նրանք կիրականացնեն Նախիջևանի տարածքի պաշտպանական առաջադրանքներ, կմշակեն կանխարգելիչ միջոցներ:
Զորավարժություններում կներգրավվեն նոր և ժամանակակից հրթիռա-հրետանային համակարգեր, ավիացիոն միջոցներ և այլ տիպի զենք ու ռազմական տեխնիկա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել