Հոկտեմբերի 3-ին, ժամը 16.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.29-ին, մարվել՝ 16.30-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



