Ես եղել եմ հանձնաժողովի անդամ Ավանում ՀԱԿ-ից` 1/14 ընտրատեղամաս: Նախ ներկայացնեմ թվերը, հետո ասեմ ասելիքս ՀՀԿ-ական էժանագին թատրոնի մասին:
Րաֆֆի Հովհաննիսյան - 395 ձայն
Սերժ Սարգսյան - 418 ձայն
Հրանտ Բագրատյան - 37 ձայն
Պարույր Հայրիկյան - 25 ձայն
Անդրեաս Ղուկասյան - 13 ձայն
Վարդան Սեդրակյան - 10 ձայն
Արվան Մելիքյան - 3 ձայն
Հիմա ասեմ ասելիքս: Ասեմ` քվերակության ամբողջ օրը անցավ առանց որևէ միջադեպի: Ամեն ինչ իդելական էր: Ու ես մարդկանց դեմքից հասկանում էի, որ Րաֆֆին հաղթում ա ու սկսեցի պատրաստվել թեժ գիշերվան: Բոլորին՝ վստահելիներին, ասացի. «Ժողովուրդ, սրանք չեն հասկացել՝ ինչ ա լինում: Պատրաստ եղեք ամեն ինչի»: ՀՀԿ-ականները ուրախ էին, սկսեցին հաշվարկը: Կեսին էինք հասել՝ Րաֆֆին ջարդում էր Սերժին: Ու ՀՀԿ-ականները ապուշացած ու թղթի պես սպիտակած իրար էին նայում: Ու այստեղ սկսվեց շոուն: Անվավեր քվեաթերթիկները սկսեց հաշվել ՀՀԿ-ականը, ու ի՞նչ եք կարծում, դրանից հետո ի՞նչ էր դուրս գալիս՝ ՍՍ ու ԱՆՎԱՎԵՐ: Րաֆֆին սկսեց ձայներ չհավաքել: Իրականում Րաֆֆու ճիշտ քվեաթերթիկները գնում էին անվավեր: Բայց ես հո լավ էի հասկանում: Հաշվելուց հետո հանձնաժողովի նախագահը վերցրեց, որ հաշվի իբր անվավեր քվեաթերթիկները ու սկսեց դրանք անվավեր դարձնել` վրաները գծեր քաշելով: Բառիս բուն իմաստով խլել եմ ու ասել եմ. «Ձայն չի գողացվելու»: Դրանից հետո 3 ժամ կռիվ եմ արել: 3 ժամ հետո (արդեն «տնօրենը» փչացրել էր 70-80 քվեաթերթիկ) Րաֆֆու ձայները ավելացրել եմ 157 ձայնով, Սերժինը պակասեցրել եմ 25-ով: Այսինքն՝ իրականում Րաֆֆին հաղթել էր, եթե հասցնեի մյուս 80-ն էլ փրկել: Ուղղակի էս ընտրատեղամասում «Ժառանգության» մարդիկ մի քիչ անփորձ էին ու շատ անուշադիր: Իրականում Րաֆֆին ոչ թե մի քանի ձայնով պարտվել էր, այլ զգալի առավելությամբ հաղթել էր: Րաֆֆուն հարգել եմ որպես մարդ, բայց չեմ համակրել որպես քաղաքական գործիչ, ԲԱՅՑ այսօր ՀՀ քաղաքացին ընտրել է Րաֆֆուն որպես ՀՀ նախագահ, և ես ու ԴՈՒ պետք է տեր լինենք հայ ժողովրդի ընտրությանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davitgevorkyan/posts/378311535600362
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել