Իրանը մտադիր է առաջիկա ամիսների ընթացքում մեծացնել նավթի արտահանումը օրական 150 հազար բարելով։ Այս մասին հայտնել է Իրանի ազգային նավթային ընկերության՝ միջազգային հարաբերությունների հարցերով գործադիր տնօրեն Սեյեդ Մոհսեն Ղամսարին՝ փոխանցում է Mehr գործակալությունը։
Արտահանման աճը հնարավորություն կտա մեծացնել Իրանի ամենօրյա արտասահմանյան մատակարարումները 2.2 մլն բարելից 2.35 մլն բարելի։ Ղամսարին նշել է, որ մոտ 600-650 հազար բարել արտահանվող նավթ հայտնվում է եվրոպական շուկաներում։ Նրա խոսքով՝ 2.5 մլն բարելի արտահանման ցուցանիշի հասնելը կդառնա բարդ հանձնարարություն։
Պետական ընկերության ներկայացուցիչը նաև հայտնել է, որ ներկայումս ներքին շուկայում սպառվում է օրական մոտ 1.8 մլն բարել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



