Картинки по запросуOperativ.am-ը գրում է.

Բուլղարիայի իշխող Քաղաքացիներ հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման (ԳԵՐԲ) կուսակցությունը որոշել է երկրի նախագահի թեկնածու նշանակել Ազգային ժողովի խոսնակ Ցեցկա Ցաչևին: Այս մասին գրում է Korrespondent.net-ը` հղում անելով mediapool.bg բուլղարական հարթակին:

Փոխնախագահի պաշտոնում առաջադրվել է ԳԵՐԲ-ի պատգամավոր Պլամեն Մանուշևը:

Ցեցկա Ցաչևան Բուլղարիայի խորհրդարանի առաջին կին խոսնակն է եղել: Ընտրություններում հաղթանակի դեպքում նա կլինի նաև պետության առաջին կին նախագահը:

Բուլղարիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2016 թ-ի նոյեմբերին: Ըստ սոցիոլոգների, հաղթանակի գլխավոր հավակնորդը իշխող կուսակցության կին ներկայացուցիչն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել