Tert.am-ը գրում է.
Գյումրիի 34/39 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ավագանու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածու Վարդևան Գրիգորյանը:
Նա իր ընտրությունը կատարեց թոռնիկի հետ։ Լրագրողների հետ զրույցում Գրիգորյանն ասաց, որ մինչ իր ընտրության մասնակցելը ընտրություններն անցնում եմ խաղաղ. «Մինչ այս պահը ընտրություններն անցնում են խաղաղ, և մենք ընտրախախտումների հետ կապված ահազանգեր չեն ստացել»։
Անդրադառնալով իր որդու հետ տեղի ունեցած դժբախտ դեպքին, Վարդևան Գրիգորյանը հորդորեց այն չկապել ընտրությունների հետ. «Կոչ եմ անում այդ ամենն ընդհանրապես չկապել ընտրությունների հետ, չքաղաքականացնել և հարգել իմ վիշտը»:

Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/10/02/vardevan/2150398
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



