Artsakhpress.am-ը գրում է.

Մոնղոլիայի Գոբի անապատի տարածքում գիտնականները հայտնաբերել են դինոզավրի ձախ ոտքի հետք:

Բոլոր հետազոտությունների արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ այդ դինոզավրը ապրել է կավճի դարաշրջանում` ավելի քան 70 միլիոն տարի առաջ: Գիտնականները նաև ենթադրում են, որ հետքը պատկանել է խոտակեր զաուրոպոդի, հայտնում է VistaNews-ը:

Այս գտածոն շատ հազվագյուտ է, քանի որ 106 սմ երկարությամբ հետք դեռևս չէր հաջողվել գտնել ոչ մի գիտնականի: Մինչ այժմ հայտնաբերված ամենամեծ հետքը եղել է 100 սմ: Գիտնականներն այժմ շարունակում են փնտրել կենդանու կմախքը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել