Ջերմաստիճանի անկումը մեզ հուշում է, որ ձմեռն է մոտենում, իսկ դա նշանակում է, որ տաք ու հարմարավետ հագուստ ձեռք բերելու ժամանակն է: Սակայն որքան հաճելի է, երբ տաք հագուստը ոչ միայն ապահովում է մարմնիդ կայուն ջերմաստիճանը, այլ նաև թրենդային ու նորաձև տեսք է տալիս քո լուքին:
Աշուն-ձմեռ 2016-ի ամենաանսովոր ու հետաքրքիր թրենդն, անշուշտ, այս զուգագուլպաները կլինեն: Օմբրե-զուգագուլպաներ․ ահա այս անունը ունեն գունեղ ու գրավիչ այս կանացի զուգագուլպաները, որոնց հեղինակը Տիֆանի Ջուն է՝ երիտասարդ մի դիզայներ, որ անչափ մեծ սեր ունի գույների հետ:
Դիզայներն ասում է, որ այս զուգագուլպաները տրամադրություն ստեղծող են՝ կախված գույնի ընտրությունից, իսկ հետո հավելում է, որ նման զուգագուլպաներով ցանկացած աղջիկ կտարբերվի ձմեռային գորշ կամ սև հագնված ամբոխի մեջ: