ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 29-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Հայ Դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի և Ամերիկայի հայկական համագումարի վաշինգոտնյան գրասենյակի ղեկավար Բրայան Արդունիի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Էդվարդ Նալբանդյանը զրուցակիցներին ներկայացրել է Միացյալ Նահանգներ իր այցելության և ունեցած հանդիպումների արդյունքները։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայ Դատի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի գործունեության և առաջիկա ծրագրերի շուրջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել