Թե մեզ փրկի - կփրկի մեր սերը՝ մեր կյանքի, մեր սրտի մեջ եղած անկեղծության, մեր մշակույթի, մեր մայրերի, նրանց հացաբույր ձեռքերի նկատմամբ: Միայն սա կփրկի - ինչքան էլ դես ու դեն մեզ զարկենք...
Թե մեզ կործանի - կկործանի մեր եսապաշտ գոռոզությունը: Չոբանի գոռոզությունից ու ինքնապաշտամունքից սկսած մինչև ակադեմիկոսինը: Հատկապես «գիտուն» և «հոգևոր» կոչվողների անսեր գոռոզությունը... Մենք, հատկապես՝ էս վերջինները, ձեռքներին մի աման եռման ջուր, ման ենք գալիս՝ չլինի մի նոր ծիլ ծլի մեր մեջ - և շփացնում ենք եռման ջրով անմեղ ծիլը... Սրանցից մեկի մասին են տարիներ առաջ գրված այս տողերը...
N.N.
… Երբ նայում եմ քո վսեմ կերպարին,
Քո բազմակարող ու հին քանքարին,
Քո բնությանը` բարությամբ օծուն,
Քո էությանը` գանձերով լեցուն –
Զարմանում եմ, թե ինչպես է լինում
Չարակամ ուժով այդ ինչ անեծքի,
Որ սուրբ արգանդդ խավար է ծնում,
Զավակներ ծնում` այդքան փոքրոգի…
1984
Բարեկամներ, էս դժվար օրին կոչենք մեր սրտի սերը - թե նա մեզ փրկի... մեզանից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.drnoyan/posts/3923321341998
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել