Lurer.com-ը գրում է.

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ով ցանկանում է մասնակցել 2017 թվականի մայիսին կայանալիք նախագահական ընտրություններին, հայտարարել է, որ նախագահի պաշտոնում վերընտրվելու պարագայում կդադարեցնի Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները: Այս մասին հայտնում է բրիտանական Telegraph-ը:

«Կարծում եմ՝ եկել է ժամանակը Թուրքիային ասելու, որ նրա տեղն Ասիայում է»,- ասել է Սարկոզին:

Խոսելով ԵՄ-ից` նա նշել է, թե կցանկանար, որ Մեծ Բրիտանիան վերանայի Եվրամիությունից դուրս գալու մասին հանրաքվեի արդյունքները և կրկին միանա կառույցին:

Ֆրանսիայի նախագահի պաշտոնում 2007-2012 թվականներին պաշտոնավարած Նիկոլա Սարկոզին մայիսին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար պետք է նախ հաղթանակ տանի նոյեմբերի 20-ին և 27-ին կայանալիք փրայմերիզներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել