ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Google-ին մեղադրել է Հիլարի Քլինթոնի մասին վատ նորությունները հեռացնելու համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։
«Համաձայն Google-ի հարցման՝ մենք երկրում առաջ ենք երկու կետով։ Եվ դա՝ չնայած այն բանին, որ Google-ի որոնողական համակարգը թույլ չի տվել վատ նորություններ Հիլարի Քլինթոնի մասին։ Ինչպե՞ս է դա Ձեզ համար»,- հայտարարել է նա՝ Վիսկոնսինում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև։
Նշվում է, որ Google-ում որոնողական հարցման ավտոլրացման գործառույթը ներկայացնում է Քլինթոնի հասցեին հաճոյախոսությունները, իսկ Թրամփի հասցեին՝ վիրավորանքները։
«Google-ի ավտոլրացումը նախապատվություն չի տալիս որևէ թեկնածուի կամ գաղափարախոսության։ Նման հայտարարությունները կապված են պարզ թյուրըմբռնման հետ այն բանի, թե ինչպես է աշխատում ավտոլրացումը։ Ավտոլրացման մեր ալգորիթմը ցույց չի տալիս կանխատեսվող հարցումը, եթե այն վիրավորական կամ ստորացուցիչ է՝ համադրված մարդու անվան հետ»,- հայտարարել են ընկերությունում։



