Image result for ռաբիսՌաբիզ երաժշտությունը (և ընդհանրապես՝ ռաբիզը որպես երևույթ) հնարավոր է պաշտպանել միայն իմաստակության նույն միջոցներով, ինչով որ փորձում են պաշտպանել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին: Նրանց պետք չէ քարկոծել, իհարկե, իրենց կյանքն է, ինչպես ուզում են՝ թող ապրեն, բայց մի ասեք, թե ապրելը հենց դա է, մի հավասարեցրեք բնության թելադրածին և Աստծո պատվիրածին: Եթե կուզեք՝ այդպես կարելի է նաև արդարացնել մարդասպանի՝ մարդ սպանելու հակումը և անմեղսունակ-անմեղսունակ հարցնել, թե ով է որոշում Բարու և Չարի սահմանները:
Մենք չենք ասում՝ դուք սխալ եք, բայց դուք էլ մի ասեք, թե դուք եք ճիշտը, լա՞վ:
Նույնն է երաժշտության դեպքում. պնդումը, թե ոչ ոք իրավասու չէ որոշել բարձրն ու ցածրը, անհեթեթ է և հակասում է քաղաքակրթությանն ու պարզ ողջախոհությանը:
Սխալ սիլլոգիզմներն են ընկած բոլոր մեծ ու փոքր սխալների և նույնիսկ հանցանքների հիմքում: Քաղաքականության մեջ, արվեստի և գիտության մեջ, մարդկային հարաբերություններում... Մտահանգման մեջ մի պստլիկ, անմեղ թվացող կեղծ կամ սխալ նախադրյալը միանգամայն բավական է անհեթեթության ճահճում խրվելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել