Tinder ծանոթությունների ծառայությունը օգտատերերին վճարման դեպքում հնարավորություն կտա դիտումների համար դուրս գալ թոփ-պրոֆիլներ: Այդ մասին ընկերությունը հայտնել է իր բլոգում: Tinder Boost անվանումով նոր ֆունկցիան կգործի օգտատիրոջ գտնվելու շրջանում միայն 30 րոպե: Այն թույլ կտա ստանալ 10 անգամ ավելի շատ դիտումներ:

Նշվում է, որ Tinder Plus վճարովի ծառայության օգտագերերը շաբաթական կստանան 1 անվճար Boost:

Ներկայումս այն թեստավորվում է Ավստրալիայում: Ծառայության արժեքը դեռևս անհայտ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել