Panorama.am-ը գրում է.
«Մշակույթի ոլորտում պրոբլեմները բավականին շատ են: Անկասկած, գլոբալ, շատ մեծ, կարևոր հարցի լուծումներ պետք է գտնել, որը, ցավոք սրտի, մեր նախկին նախարարը… »,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստՌազմիկ Խոսրոևը՝ պատասխանելով մշակույթի նորաշանակ նախարարի Արմեն Ամիրյանից հնարավոր սպասելիքների մասին հարցին:
Ըստ նրա, նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը բավականին ինտելեկտուալ, արվեստին, գրականությանը մոտ անձնավորություն է:
«Իմանալով նրա բնավորությունը, կարծում եմ՝ կստեղծի մշակույթի դաշտում հետաքրքիր մեխանիզմ, որը կկարգավորի մշակույթի բոլոր ճյուղերը: Միակ պակասը, որ կար նախկին նախարարի ժամանակ, պատասխանատվություն չէր վերցնում իր վրա, ստեղծում էր իրավական դաշտ, որպեսզի բոլորը կարողանան իրենց տեղը գտնեն: Թե այդ ուղղությունն ինչքանով կարդարացվի, դժվարանում եմ ասել»,- ասաց Ռ. Խոսրոևը:
Նա համոզված է, որ միայն համատեղ աշխատանքը կարող է հրաշալի պտուղներ տալ:
«Առաջին քայլը, որ պետք է անի Արմեն Ամիրյանը, ուսումնասիրի ամբողջ դաշտը: Աշխատանքներ շատ կան: Մշակույթը ստեղծագործական աշխարհ է, ամեն օր նոր խնդիր է բերում իր հետ»,- նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



