- Այն ԽՍՀՄ-ից ժառանգված կառույց է, որն այդ կայսրության ու նրա գաղափարախոսության վերացումից հետո անելիք չունի նոր պայմաններում, և եթե ուշադրություն դարձվի դրա պաշտոնական կայքին՝http://mincult.am/home.html, ապա առաջին տպավորությունն այն է, որ դա ոչ թե քաղաքականություն մշակելուն կոչված պետական կառույցի, այլ մշակութային օջախի կայք է: Եվ խնդիրը ոչ թե այդ կայքի պրոֆեսիոնալ լինելն է, այլ այն արտահայտում է հենց այն, ինչին իրականում կոչված է այդ կառույցը:
- Կառույցը ներառում է մշակութային տարատեսակ օջախներ՝ տուն, թանգարաններ, թատերական և երգարվեստի կենտրոններ, որոնք այլևս կոչված չեն սոցիալիստական գաղափարախոսություն սերմանելու, այլ որոնց հիմնական գործառույթն այսօր փող վաստակելն է: Իսկ դրան կարող է նպաստել ոչ թե նախարարությունը, այլ ըստ ոլորտների հասարակական միավորումների, այդ թվում՝ միջազգային, գործունեությունը:
- Մշակութային այդ օջախների տնօրենների ընտրությունը կամ աշխատակիցների վարձատրությունը կազմակերպելու համար հիմնադրամը բավարար է, նախարարության անհրաժեշտությունը չկա, չկա նաև այն հսկայական թղթաբանության կարիքը, որ սովետից մնացած ժառանգություն է և նախարարության «անհրաժեշտության» հիմնավորում: Ինչ մնում է ամեն մի առանձին օջախի գործունեության գեղարվեստական մակարդակի ապահովմանը, ապա այսօր էլ այդ գործառույթը դրված է գեղարվեստական խորհուրդների վրա, որոնք նախարարության բացակայության դեպքում կգործեն ավելի արդյունավետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10206809025535143?notif_t=close_friend_activity¬if_id=1475059799339938
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել