Ժողովուրդ, ինչպե՞ս կարելի է չհոգնել այս ամենից, ամեն անգամ բոլոր տեսակի ընտրություններից առաջ և հետո բոլորդ ունեք բարձր տրամադրություն, ծաղրում եք բոլորին՝ թե´ ընդդիմադիրին, թե´ իշխանավորին, թեև դժգոհ եք ու հիասթափված ամեն ինչից, բայց ունեք շատ բարձր տրամադրություն, էլ ի՞նչ ասեմ, կա´մ բոլորդ խելագարվել եք, կա´մ իսկական դեմոկրատ ստրուկ եք, կա´մ սուտի հայրենասեր: Ինչպե՞ս կարելի է չհոգնել այս ամենից, ամենածիծաղելին քո վիճակն ա, հայ ժողովուրդ, որ ո´չ իշխանավոր ունես գլխիդ, ո´չ քո մասին հոգացող մտավորականություն, ու դու ծիծաղո՞ւմ ես լացելու բաների վրա, իրականում մենք արժանի ենք նրան, ինչ ունենք, եթե ուզում եք փոփոխություններ, գործ արեք, թե չէ նստել եք, շաղակրատում եք, որ ի՞նչ անեք!!!!!!!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: