Tert.am-ը գրում է.
Հաքերները վիրուս են տարածում այն լուրի միջոցով, ըստ որի ամերիկյան դերասան Բրեդ Փիթը մահացել է, հաղորդում է TMZ կայքը:
Դերասանի մահվան լուրը մատուցվում է որպես Fox News հեռուստաալիքի ռեպորտաժ: Սակայն, հղման բացումից հետո սմարթֆոն կամ համակարգիչ է ներթափանցում վիրուսը: Նշվում է, որ դրա միջոցով հաքերները կարող են մուտք ստանալ Facebook-ի հաշիվներին, որտեղ վնասակար հղումն ակտիվորեն տարածվում է: Սոցիալական ցանցն արդեն զգուշացրել է օգտատերերին վտանգի մասին՝ կոչ անելով չհայտնվել հաքերների թակարդում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/09/28/bred-pitt/2146067
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել