Gruzinskij-flagAraratnews.am-ը գրում է.

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել իշխանությունը զավթելու կամ տապալելու նպատակով դավադրություն կազմակերպելու կապակցությամբ այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել էր ենթադրաբար նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ նրա նախկին կուսակցության առաջնորդների բանակցությունների ձայնագրությունը:

Ձայնագրությունը համացանցում էր հայտնվել այսօր: Ինչ-որ մեկը Սահակաշվիլիի ձայնով զրուցակիցների հետ, որոնք էլ ենթադրաբար «Միասնական ազգային շարժում» կուսակցության ղեկավարներն են, քննարկում է ապագայի պլանները, մասնավորապես երկրում իրադարձությունների զարգացման հեղափոխական սցենարը:

Քրեական գործը հարուցվել է Վրաստանի ՔՕ «սահմանադրական կառուցվածքը բռնի ուժով փոխելու, պետական իշխանությունը տապալելու կամ զավթելու» հոդվածով:

Սահակաշվիլիի ձայնով մարդն ասում է, որ Վրաստանում հեղափոխությունն անհրաժետ է եւ առաջարկում է մոբիլիզացնել մարդկանց: Դրան ի պատասխան՝ պատգամավոր Բոբոխիձեի ձայնով զրուցակիցն ասում է, որ դրա համար պետք է բողոքի ակցիա կազմակերպել Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում:

Սահակաշվիլին մեկնաբանել է միջադեպը եւ ձայնագրությունը անտաղանդ մոնտաժ անվանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել