Lurer.com-ը գրում է.
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-ին և 25-ին հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2268 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանա ռությունից առգրավվել է 0.65 գրամ «մարիխուանա», 0.7 գրամ և 7 հաբ «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց:
Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 233 փամփուշտ, 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող 1 հրացան, ինքնաձիգի 1 պահունակ, 2 նռնակ և նռնակի 5 պայթուցիչ:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ հայտնաբերվել է 7 հետախուզվող»:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=234630&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



