Araratnews.am-ը գրում է.
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամփոփել է «Դեպորտիվոյի» հետ Իսպանիայի առաջնության խաղի արդյունքները։ Հիշեցնենք, որ մադրիդյան թիմը հաղթել է 1։0 հաշվով:
«Ատլետիկոյի» մարզիչը խոսել է նաև Գամեյրոյի մասին, ում մուտքը խաղադաշտ վճռական էր. գրում է sports.ru-ն:
«Նա հաջող մտավ խաղի մեջ և վճռորոշ դեր խաղաց գոլային գրոհում։ Գամեյրոն ու Գրիզմանը լավ են ճանաչում միմյանց, սակայն իրար հետ ավելի շատ ժամանակ պետք է անցկացնեն խաղադաշտում: Գամեյրոն մեր թիմում առաջին մրցաշրջանն է անցկացնում և դեռ պետք է հարմարվի այլ խաղաոճի: Նա տաղանդավոր է, արագաշարժ ու ի վիճակի է հաղթահարելու պրեսինգը։ Հույս ունենք` որպես ֆուտբոլիստ նա կշարունակի աճել»,- ասել է Սիմեոնեն:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/tcanr-larvatc-xagh-stacvec-diego-simeonen-deportivoyi-het-xaghi-masin/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել