Panorama.am-ը գրում է.

Սեպտեմբերի 24-ին Երևանում կայացավ հայ-իսրայելական համագործակցության ոչ քաղաքական-հասարակական ֆորումի անդրանիկ նիստը: Ֆորումի բացման նպատակով Հայաստան էր ժամանել իսրայելական պատվիրակությունը` Իսրայելի խորհրդարանի փոխխոսնակ, Քնեսեթի Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորությամբ:

Նշենք, որ Հայաստան այցելության ժամանակ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թալի Պլոսկովի կողմից  արված որոշ շեշտադրումներ տարաբնույթ մեկնաբանությունների առիթ հանդիսացան: Իրավիճակը հստակեցնելու նպատակով Իսրայելի Քնեսեթի փոխխոսնակը Ֆորումի նիստի ավարտին հանդես եկավ հատուկ հայտարարությամբ` նշելով, որ գիտակցում է,  որ «եղել է Հայոց Ցեղասպանություն և հոգով ու սրտով մշտապես հայ ժողովրդի հետ է»:

«Ես մշտապես հանդիսացել եմ Հայոց Ցեղասպանության ճանաչման կողմակից և իմ ուժերի ներածին չափով կշարունակեմ զբաղվել այս հարցի լոբբինգով Իսրայել պետության խորհրդարանում»,- նշեց  Թալի Պլոսկովը:

Ներկայացնում ենք այս և հայ-իսրայելական հարաբերությունների մի շարք այլ խնդիրների վերաբերյալ  Թալի Պլոսկովի հետ Panorama.am-ի բացառիկ հարցազրույցը:

-Որպես Հոլոքոստ վերապրած հրեա ազգի ներկայացուցիչ` ճշի՞տ եք համարում արդյոք, որ պատմական արդարությանը վերաբերող հարցերը ստորադասվում են քաղաքական կոնյուկտուրային:

-Եթե դուք հարցնում եք իմ անձնական կարծիքը, ապա դա միանշանակ սխալ է: Ինձ թվում է, որ առաջին հերթին մենք պետք է խոսենք մարդկային որակների, այն մասին, թե ինչ կարտարվում է, մեր պետությունների պատմության և հետո միայն մնացածի մասին: Սակայն, ցավոք սրտի, դա միայն իմ անձնական կարծիք է: Ես այսօր միայն խորհրդարանի, այլ ոչ թե կառավարության անդամ եմ: Իմ կարծիքը ես արտահայտել եմ, և խոսել եմ այստեղ շատ ուղիղ և բաց տեքստով, որպեսզի այս հարցով իմ հասցեին հարցեր այլևս ի հայտ չգան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել