Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի Մարդին նախանգի Դերիք շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) գրոհայինները զինվորներ փոխադրող միկրոավտոբուս են պայթեցրել: Պայթյունն իրականացվել է ճանապարհին տեղադրած հեռակառավարվող ռումբի միջոցով:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` պայթյունի հետևանքով զոհվել է թուրքական բանակի 3 զինծառայող: 7 զինվորական էլ վիրավորվել է ու տեղափոխվել հիվանդանոց:
Հաղորդվում է, որ քուրդ գրոհայիններին հայտնաբերելու նպատակով շրջանում անվտանգության ուժերի կողմից լայնամասշտաբ գործողություն է մեկնարկել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել