Aysor.am-ը գրում է.
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել է Հայաստանի Սուպերգավաթի՝ «Բանանց»-«Ալաշկերտ» հանդիպումը։
Գավաթակիր «Բանանցի» և Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Ալաշկերտի» խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 1։1 հաշվով։ Առաջին կեսում «Բանանցին» հաշվի մեջ առաջ է մղել Լաերսիոն՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը, իսկ երկրորդ կեսում «Ալաշկերտի» պատասխան գոլը խփել է Արթուր Եդիգարյանը։
Լրացուցիչ ժամանակում հաշվի մեջ փոփոխություններ չեն եղել, և տիտղոսի հարցը վճռվել է 11-մետրանոց հարվածաշարով, որն առավել դիպուկ իրացրել են «Ալաշկերտի» ֆուտբոլիստները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել